

ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության Շահումյանի հանքի հարավային տեղամասի մակերևույթային հրապարակում տեղի է ունեցել դժբախտ պատահար՝ աշխատակցի մահացու ելքով: Այս մասին նշված է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
ԷկոԼուրի հետ զրույցում ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանը նշեց, որ այժմ գործը գտնվում է հետաքննության փուլում, դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ընկերությունը կտրամադրի միայն հետաքննության ավարտից հետո:
Սեպտեմբեր 29, 2015 at 14:41
