

ԷկոԼուր
Հունվարի 22-ին Գեղանուշ գյուղում «Dundee Precious Metals Kapan» ընկերությունը հրավիրում է Գեղանուշի բնակիչներին՝ քննարկելու Գեղանուշի պոչամբարի խնդիրները: Այս մասին ասված է Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՀԿ-ն օգնել է Գեղանուշի բնակիչներին առողջության եւ շրջակա միջավայրի վնաս ի փոխհատուցման վերաբերյալ դիմում պատրաստել՝ ուղղված ընկերությանը: Համայնքում պաշտոնապես գրանցված 249 ընտրողից դիմումի տակ ստորագրել է 150 մարդ:
Ստորեւ ներկայացնում ենք «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի պատրաստած տեսանյութը:
Հունվար 22, 2016 at 16:50
