Որո՞նք են Ալավերդու պղնձաձուլական գործարանի վթարների պատճառները

Որո՞նք են Ալավերդու պղնձաձուլական գործարանի վթարների պատճառները

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 15-ին և 22-ին վթարներ են տեղի ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Հուլիսի 15-ին արտադրական վթարի հետևանքով մարմնական այրվածքներ են ստացել  գործարանի 2 աշխատակիցներ: Հուլիսի 22-ի պայթյունի հետևանքով   տուժել է 2 աշխատակից: Նրանցից մեկը ստացել է թեթև այրվածքներ, իսկ մյուսը՝ սրունքի, ազդրի և կոնքի կոտրվածքներ:

ԷկոԼուրը հարցում է ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին՝ պարզելու՝

  1. որոնք են եղել պայթյունի և վթարի պատճառները
  2. ընկերությունը ինչ քայլեր է ձեռնարկում՝ կանխարգելելու նման վթարների կրկնությունը
  3. սոցիալական աջակցություն ցուցաբերվել է տուժածներին, եթե այո, ապա ինչ աջակցություն:

Ալավերդու պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքն ունեն շուրջ 245 տարվա պատմություն: Հանքն ու գործարանը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ», ընկերությունը: Ընկերությունն արտադրում է Ա և Բ դասի պղինձ:

Հուլիս 26, 2016 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր