Տեղի ունեցավ EITI-ի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ EITI-ի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ԷկոԼուր

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) գործընթացը մտավ օրինական փուլ: Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց EITI-ին ՀՀ-ի միանալու նպատակով բազմաշահառու խումբ ստեղծելու և աշխատանքային կազմը հաստատելու մասին: Իսկ նոյեմբերի 25-ին տեցի ունեցավ EITI-ի աշխատանաքային խմբի անդրանիկ նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարների տեղակալներ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի, «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Էկոիրավունք» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի, Երևանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
EITI-ի գլխավոր նպատակն է հանքարդյունաբերության ոլորտը դարձնել թափանցիկ և հաշվետվողական, ինչը կնպաստի կոռուպցիայի նվազեցմանը:

Աշխատանքային խմբի 3 խմբակցությունները՝ կառավարությունը, հանքարդյունաբերողները և ՀԿ-ները տարբեր ակնկալիքներ ունեն այս գործընթացից: Բիզնեսն ակնկալում է միջազգային ներդրումներ: Հասարակությունն ակնկալում է, որ կարող է ընդունել այնպիսի ստանդարտներ, որոնք կփոխեն ներկայիս գործող հանքարդյունաբերական ոլորտի ձևաչափը, առաջին պլան կմղի ոչ միայն ֆինանսական, այլ նաև բնապահպանական հարցերը: Կառավարությունն էլ իր հերթին վստահեցնում է, որ ստեղծված հարթակը՝ ի դեմս EITI-ի աշխատանքային խմբի, կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը մի կողմից, մյուս կողմից կբարձրացնի հանրային վստահությունը:

Նոյեմբեր 25, 2016 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր