ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՒՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՒՆ

ԷկոԼուր

«Deno Gold Mining» ընկերությունում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքային տեսչության հերթական ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են գիշերային աշխատավարձերի վճարման խախտումներ: Այդ մասին նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության`  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար  Մխիթար Մնացականյանին ուղղված բաց նամակում: Նամակում նշված է, որ ստուգումների արդյունքում ընկերությունը վճարել է 2007-2008 թթ. գիշերային աշխատավարձերը, սակայն չի վճարել 2005-2006թթ. գիշերային աշխատավարձերը:

«Այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ գումարները փրկություն կլինեն Կապան համայնքի ազգաբնակչության  համար»,- նշված է նամակում:

Կազմակերպությունը խնդրում է նախարարին միջամտել եւ պարտադրել ընկերությանը`վճարելու ոչ միայն այն աշխատողներին, ովքեր դիմում են ընկերությանը, այլ բոլոր նրանց, ում ընկերությունը պարտք է:

Ապրիլ 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր