Ընդերքօգտագործողները պետք է տվյալներ հրապարակեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության վերաբերյալ

Ընդերքօգտագործողները պետք է տվյալներ հրապարակեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության վերաբերյալ

ԷկոԼուր

Գործադիրը հաստատեց ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը: Այսպիսով հանքարդյունաբերական ընկերությունները մինչ գործունեության ծավալում, շահագործման փուլում և օբյեկտի փակման և փակումից հետո պետք է պարբերաբար իրականացնեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների նկատմամբ ակնադիտարկումներ, այդ թվում` բնապայմանային ուսումնասիրություններ և գործիքային չափումներ, լաբորատոր ուսումնասիրություններ, տեղեկատվության հավաքագրում, մշակում, գնահատում և տվյալների բազայի վարում: Այս գործողությունները մեկ բառով սահմանվել է դիտանցում: Դիտանցումն իրականցվելու է պոչամբարների, լցակույտի հարթակի, կույտային տարալվացման հարթակների, ինչպես նաև այդ օբյեկտների շրջակա միջավայրի ազդեցության տարածքների՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ: Դիտանցման տվյալները հրապարակվելու են ընկերությունների կայքերում:

Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարություն. Հայաստան» աշխատության` Հայաստանում գոյություն ունի 21 պոչամբար, որոնցից 13-ը գործող են:

Հունիս 15, 2017 at 17:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր