ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ «DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ «DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատել է այն փաստը, որ «Deno Gold Mining» ընկերությունը չունի անձնագիր եւ թափոնավայրի դասակարգում: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի` ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակին ի պատասխան նախարարությունը մասնավորապես նշում է, որ ընկերության կողմից ներկայացված անձնագրերը չեն հաստատվել, քանի որ նրանցում թերություններ կային: «Անձնագրերը նախարարության կողմից չեն հաստատվել, քանի որ նրանք թերի են, եւ այդ նկատառումներով նախարարությունը մի քանի անգամ տեղյակ է պահել կազմակերպությանը, որ ներկայացված թափոնների անձնագրերի շարքում բացակայում է հանքաքարի հարստացման ընթացքում առաջացող ապարախյուսի /շլամ/ անձնագիրը»,- նշված է նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի 5/08/50661 նամակում:

Մայիս 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր