Մղարթ գյուղում բնակիչները փակել են ճանապարհը` բոյկոտելով Շեկաղբյուրի հանքերևակման ծրագիրը

Մղարթ գյուղում բնակիչները փակել են ճանապարհը` բոյկոտելով Շեկաղբյուրի հանքերևակման ծրագիրը

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում այս պահին հանրային լսումների փոխարեն բողոքի ակցիա է ընթանում Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ծրագրի դեմ: Արդվիի, Մղարթի, Օձունի, Այգեհատի, Արևածագի բնակիչները Մղարթում փակել են գյուղ տանող ճանապարհը, որպեսզի տապալեն Շեկաղբյուրի ծրագրի հանրային լսումները:

Ակցիայի մասնակիցները պարզել են «Արդվին հայոց սրբավայր է», «Մեր ոսկին մեր բնությունն է», «Հեռու Արդվուց» պաստառներ:

Մղարթում է նաև ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Միռամ» ընկերությունը: Այսօր` դեկտեմբերի 1-ին, Մղարթ գյուղում նշանակված էին հայտի երկրորդ հանրային լսումները:

 

 

 

Դեկտեմբեր 01, 2017 at 12:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր