

ԷկոԼուր
Գլաձոր և Վերնաշեն գյուղերի բնակիչները պաշտպանեցին իրենց կանաչ իրավունքները «Վայկ մետալ» ընկերության դեմ պայքարում:
«Վայկ մետալ» ընկերությունը 2016թ-ին հայտ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ բաց և փակ եղանակներով շահագործելու Գլաձորի բազմամետաղային հանքավայրը:
Տեղի բնակչությունը դեմ հանդես եկավ հանքի շահագործմանը՝ հիմնավորելով դա իրենց կանաչ իրավունքների խախտումներով:



Խախտումները պայմանավորված էին հետևյալ ռիսկերով՝
- ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- ջրային ռեսուրսների, հողի, գյուղմթերքների աղտոտում ծանր մետաղներով
- ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության զարգացման խոչընդոտներ
- ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- ծանր և տոքսիկ տարրերով աղտոտվածություն
- ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- համայնքային սեփականության հողերը պետք է հանձնվեն ընկերության նախագծի ենթակառուցվածքների համար
- ՏԵՂԵԿԱՏՎՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
- ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
Բնակիչների իրավունքների վերականգնման համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝


- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից կանաչ իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում
- Իրավաբանական խորհրդատվություն
- Համայնքը ակտիվորեն օգտագործեց որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքը և դեմ քվեարկեց հանքարդյունաբերական ծրագրին
- Հասարակական լսումների մասնակիցների նամակ-դիմում պատասխանատու մարմնին՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն ՊՈԱԿ-ին, ՀՀ վարչական դատարանին՝ համայնքը դատական գործընթացում երրորդ կողմ ճանաչելու մասին
- Բողոքի ակցիայի անցկացում՝ ընկերության կողմից համայնքային տարածք ծանր տեխնիկա մտցնելու դեմ
- Հասարակական կարծիքի ձևավորում համայնքի զարգացման ուղղությունների ազատ ընտրության վերաբերյալ ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով
- Գլաձոր համայնքի նորընտիր ավագանու որոշման ընդունում ընդդեմ հանքարդյունաբերության
Արդյունքներ

Վերականգնվեցին բնակիչների կանաչ իրավունքները
ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժեց Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման ծրագիրը:
Մարտ 14, 2018 at 20:41
