

ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները պաշտպանեցին իրենց կանաչ իրավունքները «Միռամ» ընկերության դեմ պայքարում:
2017 թ-ին «Միռամ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրեց Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման վերաբերյալ հայտ:
Տեղի բնակչությունը դեմ հանդես եկավ նախատեսվող գործունեության իրականացմանը՝ հիմնավորելով դա իրենց կանաչ իրավունքների խախտումներով:



Խախտումները պայմանավորված էին հետևյալ ռիսկերով՝
- ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ջրային ռեսուրսների, հողի, գյուղմթերքների աղտոտում ծանր մետաղներով
- ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության զարգացման խոչընդոտներ
- ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ծանր և տոքսիկ տարրերով աղտոտվածություն
- ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - համայնքային սեփականության հողերը պետք է հանձնվեն ընկերության նախագծի ենթակառուցվածքների համար
- ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
- ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
Բնակիչների իրավունքների վերականգնման համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝

- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից կանաչ իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում:
- Իրավաբանական խորհրդատվություն:
- Բնակիչները ի պաշտպանություն առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքների, անցկացրեցին երկու բողոքի ակցիա Արդվի և Մղարթ գյուղերում:
- Արդվեցիները ԷկոԼուրի աջակցությամբ նախատեսված գործունեության մերժման վերաբերյալ նամակ-պահանջագրեր ուղղեցին ՀՀ վարչապետին, ՀՀ բնապահպանության նախարարին: Նրանք դիմեցին ՀՀ Ազգային ժողովի Լոռու մարզի պատգամավորներին և աջակցություն ստացան «ԵԼՔ» խմբակցությունից:
- Նամակների վերաբերյալ տարածվեցին մամլո հաղորդագրություններ՝ ապահովելով լրատվամիջոցների ներգրավվածությունն արդվեցիների պայքարում:
- ԷկոԼուրը կարծիք ուղարկեց ՀՀ բնապահպանության նախարարություն՝ պահանջով մերժել Շեկաղբյուրի հայտը:
- Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ միասին արդվեցիները վերականգնեցին գյուղի տարածքում խախտված լանդշաֆտը:
Արդյունքներ


- Կանաչ իրավունքների վերականգնում և պաշտպանում:
- ՀՀ բնապահպանության նախարարությունը դադարեցրեց Շեկաղբյուրի հայտի փորձաքննությունը և հետ ուղարկեց «Միռամ» ՍՊԸ-ի հայտը:
Մարտ 15, 2018 at 20:46
