Ողջի գետով կրկին մոխրագույն հեղուկ է հոսում

Ողջի գետով կրկին մոխրագույն հեղուկ է հոսում

ԷկոԼուր

Ողջի գետը կրկին աղտոտվել է:  Իրավապաշտպան, «Հակակոռուպցիոն ազգային բյուրո» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանը տեսանյութ է տարածել, որում երևում է Ողջի գետի հունով մոխրագույն հեղուկի հոսքը:  «Այս վիճակի մասին մոտավորապես 2 ժամ առաջ ինձ տեղեկացրեցին Հալիձոր թաղամասի բնակիչները:  Սա բնական աղտոտվածություն չէ»,-ԷկոLուրի հետ հեռախոսազրույցում ասաց Արշավիր Խալափյանը: Նա ենթադրում է, որ գետի աղտոտվածությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանք է:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, իրենք տեղյակ են ահազանգից և տեսչության աշխատակիցները ոստիկանության  հետ միասին տեղում ուսումնասիրություն են կատարում:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  պոչատարի վթարի հետևանքով Ողջի գետն աղտոտվեց արդյունաբերական թափոններով: Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Տեսանյութը՝ Արշավիր Խալափյանի ֆեյսբուքյան էջից



Նոյեմբեր 18, 2019 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր