

ԷկոԼուր
Նոյեմբերի 15-ին ունենում «Deno Gold Mining» ընկերությանը պատկանող Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչատարում վթար է տեղի ունեցել: Պոչատարից անցք է բացվել Կապան-Ծավ ճանապարհահատվածի առաջին կիլոմետրում: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, աղտոտվել էր 288քմ հողատարածք: Տուգանքի չափը կազմել է 2 880 000 դրամ: «Պոմպի հզորության տակ ջուր մղվում է դեպի պոչամբար, հնարավոր է, որ շարժ է տեղի ունենում, եւ այդ պատճառով առաջացել էր անցք միացման տեղից: Անմիջապես ընկերությունը վերացրել է վթարի հետեւանքները եւ անցել նորմալ աշխատանքային ռիթմի:… Ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չի հասցվել»,- ասաց Լեւոն Պետրոսյանը: Նա նաեւ նշեց, որ 2012թ. ընթացքում սա արդեն 2-րդ վթարն է, որ տեղի է ունենում «Deno Gold Mining» ընկերությանը պատկանող պոչատար խողովակում:
Նոյեմբեր 19, 2012 at 17:03