2012 թվականի ընթացքում 2-րդ վթարն է տեղի ունենում «Deno Gold Mining» ընկերության պոչատար խողովակում (Լուսանկարներ)

2012 թվականի ընթացքում 2-րդ վթարն է տեղի ունենում  «Deno Gold Mining» ընկերության պոչատար խողովակում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Նոյեմբերի 15-ին ունենում  «Deno Gold Mining» ընկերությանը պատկանող  Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչատարում վթար է տեղի ունեցել: Պոչատարից անցք է բացվել Կապան-Ծավ ճանապարհահատվածի առաջին կիլոմետրում: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, աղտոտվել էր 288քմ հողատարածք: Տուգանքի չափը կազմել է 2 880 000  դրամ:  «Պոմպի հզորության տակ ջուր մղվում է դեպի պոչամբար, հնարավոր է, որ շարժ է տեղի ունենում, եւ այդ պատճառով առաջացել էր անցք միացման տեղից: Անմիջապես ընկերությունը վերացրել է վթարի հետեւանքները եւ անցել նորմալ աշխատանքային ռիթմի:… Ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չի հասցվել»,- ասաց Լեւոն Պետրոսյանը: Նա նաեւ նշեց, որ 2012թ. ընթացքում սա արդեն 2-րդ վթարն է, որ տեղի է ունենում  «Deno Gold Mining» ընկերությանը պատկանող պոչատար խողովակում:



Նոյեմբեր 19, 2012 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր