

ԷկոԼուր
«Կառավարությունը միանշանակ որևիցե բնապահպանական խնդիր չի լուծում»,- ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանն արդեն խնդիրներ ունի հարևան պետությունների հետ` կապված միջսահմանային ջրերի աղտոտման հետ: «Մի կողմից ուզում են տուրիզմ զարգացնեն, մյուս կողմից Զանգեզուրում և Թեղուտում ամեն ինչ աղտոտում, սպանում են: Արաքս գետի վերաբերյալ բնապահպանական նորմերը պահելու համար ոչ թե Հայաստանի իշխանությունները պահանջներ ունեն, այլ Իրանի: Իրենք ամեն ամիս Արաքս գետի մոնիտորինգ են անում, և եթե իրենց այդ պահանջը չլինի, մենք կհայտնվենք շատ ավելի վատ վիճակում: Ես տեղեկություն ունեմ, որ պաշտոնապես նոտա չի դրվում, բայց ոչ պաշտոնապես զգուշացվում է, որ գիտեք ինչ, չափն անցել եք: Նույնը սպասվում է Վրաստանի հետ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հարցով»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Նոյեմբեր 12, 2013 at 10:59
