

ԷկոԼուր
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասում 2016թ. հուլիսի 15-ին և հուլիսի 22-ին տեղի ունեցած պայթյունի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ ներկայում ընթանում է քննություն: Այս մասին ԷկոԼուրի հարցման պատասխան նամակում հայտնեց «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:
«Այդպիսի վթարներն ապագայում բացառելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ հետևություններ հնարավոր կլինի անել ներկայում իրականացվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա:
Ընկերությունը հոգացել է տուժածներին բուժօգնության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը և պատրաստ է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում փոխհատուցել վթարի հետևանքով տուժածներին հասցված ցանկացած վնաս»,- մասնավորապես նշված է ընկերության նամակում:
Հուլիս 26, 2016 at 19:04
