

ԱրմԻնֆո
GeoProMining Gold ընկերությունը արտադրական նպատակներով Հայաստան պայթուցիկ նյութեր և ցիանական նատրիում ներկրելու թույլտվություն է ստացել: Համապատասխան որոշում է կայացվել կառավարության այսօր կայացած նիստում: Մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ընկերությունը թույլտվություն է ստանում ներկրել 2,4 հազար տոննա ցիանական նատրիում, ինչպես նաև Powergel Magnum պայթուցիկ նյութեր (60 հազար տոննա), ամոնիումի փոշի (4 տոննա) և այլ պայթուցիկ ու պայթուցիչ նյութեր:
Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի ոստիկանությունն ու Պետական եկամուտների կոմիտեն առաջադրանք են ստացել վերահսկել նշված նյութերի ներկրումը, փոխադրումն ու պահպանումը: Այդ նյութերը երրորդ կողմի վաճառելու դեպքում ընկերությունը պետք է նախապես տեղեկացնի պետական մարմիններին:
Հունվար 23, 2009
