

ԷկոԼուր
Սոտքի ոսկու և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը կներմուծի պայթուցիկներ: Ընկերությունը ՀՀ կառավարությունից մայիսի 18-ին ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ներկրման թույլտվություն ստացավ: «Պայթեցման սարքավորումների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»,- նշված է ՀՀ կառավարության հիմնավորման մեջ:
«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին Հայաստանում պատկանում է երկու ձեռնարկություն` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և «GPM Gold» ընկերությունը, որը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու ֆաբրիկան:
Մայիս 20, 2017 at 14:33
