«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մաքուր եկամուտը 2010թ. աճել է 3,7, անգամ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մաքուր եկամուտը 2010թ. աճել է 3,7, անգամ

ԱրմԻնֆո

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մաքուր եկամուտը 2010թ. աճել է 3,7, անգամ` 2009թ. 5,8 միլիարդ դրամի փոխարեն հասնելով 21,5 միլիարդ դրամի: Այս մասին ասվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ:

2010թ. համախառն եկամուտը կազմել է 42,5 միլիարդ դրամ 2009թ. 21,8 միլիարդ դրամի փոխարեն:

Ընկերության ընդհանուր եկամուտները 2010թ. կազմել են 92,2 միլիարդ դրամ 2009թ. 61,8 միլիարդ դրամի փոխարեն: Իրացումից ստացված եկամուտը կազմել է 91,5 միլիարդ դրամ 2009թ. 61,7 միլիարդ դրամի փոխարեն: Ընդհանուր ծախսերը 2010թ. կազմել են 63,4 միլիարդ դրամ 2009թ. 53 միլիարդ դրամի փոխարեն: Պարտավորությունները 2010թ. կազմել են 30,2 միլիարդ դրամ 2009թ. 20,8 միլիարդ դրամի փոխարեն, որոնց կառուցվածքում վարկերը եւ փոխառությունները 2010թ. կազմել են 8 միլիարդ դրամ 2009թ. 13,2 միլիարդ դրամի փոխարեն: Ընկերության ընդհանուր կապիտալը կազմել է 151,3 միլիարդ դրամ 2009թ. 152 միլիարդի փոխարեն: Ակտիվները կազմել են 202,7 միլիարդ դրամ 2009թ. 210,4 միլիարդ դրամի փոխարեն:

Նշենք, որ ընկերության բաժնետերերը որոշում ընդունեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինկոմբինատ» ՓԲԸ-ի մաքուր շահույթի մի մասը 5%-ի չափով ամեն տարի որպես պարգեւատրում բաժանել կոմբինատի աշխատակիցների միջեւ:

Հունիս 28, 2011 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր