Ընդերքօգտագործող ընկերությունները բնօգտագործման վճարների հաշվետվություն չեն ներկայացրել

Ընդերքօգտագործող ընկերությունները բնօգտագործման վճարների հաշվետվություն չեն ներկայացրել

ԷկոԼուր

ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրով «արդյունաբերության բնագավառում կառավարության առաջնահերթ գերակայությունը լեռնամետալուրգիայի զարգացումն է, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության առաջավոր ճյուղերից մեկը, զգալիորեն կնպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը: Մինչդեռ Հայաստանի ընդերքօգտագործողները նույնիսկ բնօգտագործման վճարները պատշաճ կերպով չեն կատարում: Այսպես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Ընդերքի պետական տեսչության հաշվետվությունների համաձայն միայն 2011թ. 2 եռամսյակում ընդերքօգտագործման բնագավառում բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն չի ներկայացրել 163, 3-րդ եռամսյակում 89, իսկ 4-րդ եռամսյակում 82 ընկերություն: Այդ ընկերությունների թվում են Հայաստանի մետաղական հանքեր շահագործող «Մոլիբդենի աշխարհ», «Մարջան Մայնինգ Քամփնի», «Սագամար», «Գեոթիմ», «Թեղուտ», «Ախթալայի լեռնահարստացման գործարան» ընկերությունները: Ընդորում, «Մոլիբդենի աշխարհ», «Մարջան Մայնինգ Քամփնի», «Սագամար», «Գեոթիմ» ընկերությունները հաշվետվությունները չեն ներկայացրել 3 եռամսյակներում, «Թեղուտ» ընկերություն` 2 եռամսյակներում, իսկ  «Ախթալայի լեռնահարստացման գործարան»-ը մեկ եռամսյակում:

Հուլիս 11, 2012 at 18:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր