

ԷկոԼուր
Հրազդանի և Աբովյանի երկաթահանքերի շահագործման արդյունքում առաջանալիք բնապահպանական խնդիրների, ինչպես նաեւ շրջակա միջավայրում հանքարդյունաբերական թափոնների պահելու կապակցությամբ առաջացած հարկային պարտավորությունների օրենսդրական կարգավորման վերաբերյալ սպառիչ պատասխան ստանալու նպատակով Հանրային Խորհուրդը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Խորհուրդը նման որոշում է կայացրել սեպտեմբերի 30-ին` ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:
Հանքարդյունաբերողները թափոնների դիմաց ոչինչ չեն վճարում պետությանը` առաջնորդվելով «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով:
Հրազդանի, Աբովյանի երկաթահանքերերի շահագործման պայմանագիրը ստորագրել է չինական «Fortune Oil» ընկերությունը, որը մտադիր է բաց եղանակով շահագործել երկաթահանքերը, ինչն առաջացրել է Հրազդանի բնակչության եւ հասարակության բողոքը:
Հոկտեմբեր 05, 2011 at 13:12
