Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ հայկական ուրանով

Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ հայկական ուրանով

ԷկոԼուր

Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ հայկական ուրանով: «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի լուծարման որոշումը կայացվել է ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստում: Հիմնավորման մեջ նշված է, որ ընկերությունը զբաղվել է երկրաբանահետախուզական աշխատանքներով և կատարել է իր պարտավորությունները: Արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքում ուրանի բավարար պաշարներ չկան:

Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ն ստեղծվել է 2008 թվականին ՀՀ կառավարության անմիջական մասնակցությամբ և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ՝ 50:50 բաժնեմասերով: «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր Հայաստանում ուրանի վերամշակման աշխատանքների հեռանկարների մասին՝ գնահատելով ուրանի պաշարները մոտ 100.000 տոննա:

Ռուսաստանը աշխատանքների նախնական փուլի համար տրամադրել է 3 միլիոն դոլլար: Ընկերությունը ուսումնասիրությունների համար լիցենզիա ուներ մինչև 2015 թվականը: Աշխատանքները շարունակվել են ընդամենը 2010-ից մինչև 2011 թվականը Սյունիքի մարզում` Լեռնաձոր համայնքի տարածքում: Բազմաթիվ բողոքի ակցիաներից, ինչպես նաև անհայտ մարդկանց կողմից սարքավորումների հրկիզումից հետո ընկերությունը դադարեցրեց իր աշխատանքը:

Անկախ փորձագետների գնահատմամբ, որոնց համար հասանելի էին փակ փաստաթղթերը, ուրանի պաշարները վաղուց գնահատված են, իսկ քարտեզները կազմված են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այսպես կոչված «Գրոմովյան» և «Կոլցովյան» էքսպեդիցիաների մասնակիցների կողմից:

Հուլիս 18, 2015 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր