ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՇՐՋԱԿԱ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ

ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՇՐՋԱԿԱ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ

www.1in.am

Կապանի Նորաշենիկ գետի ներքին հոսանքը և գետաբերանի շրջանը խիստ աղտոտված են հանքարդյունաբերության ուղեկից կեղտաջրերով, իսկ պատճառն այն է, որ Նորաշենիկը գտնվում է լեռնահանքային արդյունաբերության ուժեղ ճնշման տակ: Ներկայումս գետի կիրճի տարածքում գտնվում են լեռնահանքային արդյունաբերության օբյեկտներ` Շահումյանի հանքավայրի շահագործումից առաջացած լցակույտեր, դատարկ ապարներ, հանքեր, որոնց պարունակությունը լցվում է գետը:

Ողջի գետի վտակ Նորաշենիկ գետի հենց ափին է Նորաշենիկի պոչամբարը, որտեղ էլ կուտակվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի հանքավերամշակման գործարանների պոչանքները Արծվանիկի պոչամբար տեղափոխող խողովակների վթարի հետևանքով Սյունիք գյուղի հողատարածքներում թափված պոչանքը:

Իսկ խնդիրներն այստեղ ավելի են լրջանում հատկապես այն պատճառով, որ պոչամբարի և Նորաշենիկ գետի հատակները նույն մակարդակի վրա են: Բացի դրանից, Նորաշենիկի ջրերը իրենց հերթին խիստ մեծ ճնշում են Ողջի գետի ջրերի համար: Ընդհանուր առմամբ, Ողջի գետի ներքին հոսանքը և Նորաշենիկ գետը Հայաստանի մակերևութային ջրերի ամենակեղտոտված ջրային ռեսուրսներից են: Պոչամբարից քամվող ջրերը լցվում են Նորաշենիկ գետը, որի ջրով ջրվում են Սյունիք գյուղի, Զանգելանի և այլ համայնքների հողերը: Այդ իսկ պատճառով բնակիչները դժգոհում են, որ գյուղի հողերն աղտոտված են հանքարդյունաբերական, գլխավորապես՝ Կապանի հանքավերամշակման գործարանի թափոններով: 80 հեկտար հանված է մշակումից, իսկ 330 հեկտար վարելահողի օգտագործումը ծայրաստիճան աղտոտվածության և ցածր բերքատվության պատճառով, անիմաստ է դարձել:

Փետրվար 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր