Կայացել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող հանձնաժողովի համատեղ 10-րդ նիստը

Կայացել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող հանձնաժողովի համատեղ 10-րդ նիստը

«Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերություն

Դեկտեմբերի 26-ն Մոսկվայում կայացել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, «Հայկական ատոմակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ), «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ներառյալ՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռոսէներգատոմ կոնցեռն» ԲԸ և «Ռուստոմ-միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցիչները:

Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման ու միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը, իսկ հայաստանյան պատվիրակությունը՝ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները, կողմերը դրական են գնահատել 2014 թվականի դեկտեմբերի 20-ից ՀԱԷԿ-ի 2-րդ էնրգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում: Մասնակիցներն ընդգծել են համաշխարհային փորձի առումով աշխատանքների աննախադեպ ծավալը, որը կատարվել է սեղմ ժամկետներում՝ պլանային-նախազգուշական նորոգման շրջանակում՝ առանց էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու:

2019 թվականին ՀԱԷԿ-ում կատարվել են կայանի անվտանգութան մակարդակի բարձրացման աշխատանքներ, մեքենայացված սրահի սարքավորումները համալիր փոխվել և արդիականացվել են, ավարտվել է փոփոխման և արդիականացման ենթակա համակարգերի և սարքավորումնեի նախագծումը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումեր: ՀԱԷԿ-ի ներկայում իրականացվող արդիականացումը կբարձրացնի կայանի անվտանգության մակարդակը՝ միջազգային պահանջներին համապատասխան, ինչպես նաև կնպաստի աշխատանքի տնտեսմանը և արդյունավետությանը:
Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի 2020-2021 թվականների միջոցառումները:

Նախագծի իրագործման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման գործում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը: Յուրաքանչյուր տարի հայաստանցի դիմորդների համար հատկացվում են քվոտաներ՝ ռուսաստանյան համալսարաններում, այդ թվում՝ Ռոսատոմի հիմնական ԲՈՒՀ-երում ուսանելու համար, անցկացվում են Ռոսատոմի և ՄԻՖԻ-ի օլիմպիադաներ՝ ֆիզիկայից ու մաթեմատիկայից, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները ստանում են արտոնություններ՝ ընդունվելու Ռուսաստանի առաջատար տեխնիկակական համալսարաններ:

Ատոմային տեխնոլոգիաների հանրայնացման համար Հայաստանում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մարդկանց կյանքի որակի բարձրացման նպատակով տարբեր ոլորտներում ատոմի կիրառմանը-Ատոմային տեխնոլոգիաների օրեր, Գիտության փառատոն և այլն: Այդ ամենը նպաստում է ատոմային էներգետիկայի հանրայնացմանն ու հասարակության ընկալմանը, ինչը մեծ դերակատարում ունի երկրի կյանքում:
Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը և ապահովում է բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարմամբ՝ խելամիտ սակագներով:

Տեղեկանք
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ ու կազմակերպություններ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի քաղաքացիական բոլոր ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և աշխարհի միակ ատոմային նավատորմը:
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունն իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարումը։ Երկկողմ գործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական ու կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստումը։http://www.rosatom.ru

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: www.rusatomservice.ru

13:54 Դեկտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news