ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՉ ԱՍԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՉ ԱՍԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ԷկոԼուր

Սյունիքի մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Կապանի Օրհուս կենտրոնը դիմում են ուղղել Քաջարան քաղաքային համայնքի եւ Լեռնաձոր համայնքի ղեկավարությանը՝ առաջարկելով ավագանու արտահերթ նիստ հրավիրել եւ վերջնականապես ոչ ասել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման եւ շահագործման ամբողջ գործընթացին: Իրենց դիմումում ՀԿ-ները կոչ են անում նաեւ միանալ Կապանի ազգաբնակչության շրջանում սկսված հակաուրանային ստորագրահավաքին: Դիմումում նաեւ նշված է. «Կապանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց սկզբունքային եւ կոշտ անհամաձայնությունն են հայտնել՝ դեմ արտահայտվելով ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման եւ շահագործման ամբողջ գործընթացին, Կապանի ազգաբնակչության շրջանում սկսվել է հակաուրանային ստորագրահավաք»:

Դիմումի ներքո ստորագրել են՝ «Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ա. Խալափյանը, «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տ. Ստեփանյանը, Կապանի Օրհուս կենտրոնի համակորգող Ա. Ավագյանը, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խ. Հարությունյանը, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Ա. Ղազարյանը, «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վ. Մարտիրոսյանը, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի տնօրեն Ա. Փարսադանյանը, Հայաստանի Երիտասարդական Միության Կապանի տարածաշրջանի պատասխանատու Մ. Միրզոյանը, «Իրավական Հասարակություն» ՀԿ-ի նախագահ Ա. Ասատրյանը:

Այս մասին «ԷկոԼուր»-ը տեղեկացավ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Հունիս 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր