

ԱրմԻնֆո
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակահարմարության առնչությամբ բնապահպանների բողոքները չպետք է նմանվեն դեմագոգիայի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը`պատասխանելով ACP ընկերության կողմից Լոռու մարզում գտնվող հանքի շահագործման նախագիծը կազմելիս բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով, Հայաստանը այնպիսի բնապաշարների բացակայության պայմաններում, ինչպիսիք են նավթը և գազը, չի կարող չզարգացնել հանքաարդյունաբերության մյուս ճյուղերը: ՙԵթե մենք ունենք բազմամաետաղ հանքավայրեր, առացել ևս համաշխարհային շուկայում պահանջարկ վայելող պղինձ և մոլիբդեն, մենք չենք կարող չշահագործել դրանք, առավել ևս, որ ռազմավարական ուղղություն է ընտրվել տնտեսության, մասնավորապես, հանքաարդյունաբերության զարգացումը՚,- նշել է զրուցակիցը:
Խոսելով հանքավայրի բաց եղականով շահագործման դեպքում բնությանը հասցվելիք վնասի աստիճանի մասին` Բաբլոյանը նշել է, որ նույնիսկ վերջինիս փակ շահագործման դեպքում օրակարգից չի հանվել թունավոր թափոնների պոչամբարի ստեղծման հարցը: Մինչդեռ, Բաբլոյանի համաձայն, 25 տարի ժամկետով հանքավայրի շահագործման իրավունք ունեցող ՙՀայկական պղնձի նախագիծ՚ (ACP) ընկերության առջև Թեղուտի անտառի` որևէ այլ տեղ ռեինտրոդուկցիայի առնչությամբ պարտավորությունների փուլային կատարման խնդիր է դրված:
Փաստորեն, հանքավայրի շահագործման ծրագրի համաձայն, ACP-ի առջև խնդիր է դրված տեղավորվել բնությանը հասցված վնասի փոխհատուցման ժամկետներում: Ըստ որում, այդ վնասը պետք է փոխհատուցվի մեկ այլ վայրում անտառատնկմամբ և կրկնակի չափով: Օդի, ջրի և ընդերքի աղտոտման ողջ վերահսկողությունը կդրվի Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն վրա:
Զրուցակցի խոսքով, ACP-ին պարտավորվել է նաև նշանակված ժամկետներում անցկացնել բոլոր ռեկուլտիվացման միջոցառումները և նախատեսել սանիտարական գոտիներ: ՙՀաշվի առնելով առաջադրված խնդիրների լրջությունը` շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելով հանքավայրի շահագործման համատեքստում, Թեղուտի նախագիծը մշակվել է`ամբողջովին միջազգային չափանիշներին համապատասխան: Եթե այդ նախագիծն իրականացնող ընկերությունը խախտի ծրագրերը և ղեկավարվի իր` կառավարության հետ չհամաձայնեցված մեթոդներով, կենթարկվի կոշտ տուգանքային պատժամիջոցների՚,- հայտարարել է Բաբլոյանը:
Նոյեմբեր 13, 2007