Սեպտեմբերի 16-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ սերվիս» ԲԸԸ-ի միջև կայացած տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո): Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
««ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ խորհրդակցություն: Ներածական խոսքով հանդես եկան «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Քննարկվեցին 2020 թ. ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թ. ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.
- ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
- ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
- հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվել է 2016 թ.: Ներկայում շարունակվում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները` նրա կյանքը մինչև 2026 թ. երկարացնելու նպատակով:
Լուսանկարը` www.armeniannpp.am
Սեպտեմբեր 18, 2020 at 14:23