

ՀՀ կառավարությունը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացնի մինչև 2036թ-ը:
«Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման նպատակով ավարտին են հասցվելու արդիականացման աշխատանքները` ապահովելու Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքը մինչև 2026 թվականը, որից հետո լրացուցիչ ներդրումներ են արվելու ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու նպատակով», - նշված է ՀՀ կառավարության ծրագրում, որը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց սույն թվականի օգոստոսի 26-ին:
Ինչ վերաբերում է միջուկային նոր էներգաբլոկի կառուցմանը, ապա Կառավարության ծրագրի համաձայն, մշակվելու է ծրագիր և ժամանակացույց` որպես Հայաստանում հիմնական ռազմավարական նպատակ:
Հիդրոէներգետիկայի ոլորտին նվիրված միջոցառումներ նախատեսված չեն Կառավարության ծրագրի «Էներգետիկա» բաժնում, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Հայաստանում հիդրոռեսուրսը սպառված է: Փոխարենը զարգացնելու են արևային և հողմային էներգետիկան: Մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցվելու է առնվազն 15 տոկոսի:
Օգոստոս 27, 2021 at 16:34
