«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ-ի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ-ի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ. հունվարի 19-21-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ-ի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022թ. հունվարի 18-ի 59-Ա որոշումից
 
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին 2022 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հունվար 19, 2022 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր