Հայաստանը և ԱՄՆ-ն «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանը և ԱՄՆ-ն «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում (ԱՄՆ) գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

«Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հարցում: Ես խոսեցի նաև նոր ոլորտների ուսումնասիրման մասին, և այստեղ ինձ համար պատիվ է Ձեզ հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին»,- իր խոսքում, մասնավորապես, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս հուշագրի ստորագրումը Միացյալ Նահանգների և Հայաստանի համար բացում է համագործակցության նոր ուղիներ, և ես կարծում եմ, որ այն կարող է նաև զգալիորեն ամրապնդել մեր միջև երկկողմանի հարաբերությունները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքից:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է.

«Այս հուշագիրը բարելավում է մեր համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում և ամրապնդում է մեր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները:

Քաղաքացիական միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցության խորացումը կուժեղացնի մեր ռազմավարական երկկողմ հարաբերությունները և կունենա լայն, դրական ազդեցություն համատեղ աշխատանքի վրա:

Միջուկային ոլորտում փոխըմբռնման հուշագրերը դիվանագիտական մեխանիզմներ են, որոնք ամրապնդում և ընդլայնում են ռազմավարական կապերը Միացյալ Նահանգների և գործընկեր երկրի միջև՝ ապահովելով համագործակցության շրջանակ և փոխհամաձայնեցված մոտեցում քաղաքացիական նպատակներով միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև կառավարության, արդյունաբերության, ազգային լաբորատորիաների և ակադեմիական հաստատությունների փորձագետների փոխգործակցության համար»։

Մայիս 03, 2022 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր