

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. ապրիլի 11-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 52 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 9.653.520 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 390.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 96.750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.510.000 դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 33 դեպք, որից 27-ով հաշվարկվել է 9.652.520 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 96.750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 7 դեպք, որից 3-ով նշանակվել է 210.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 16 դեպքով նշանակվել է 1.110.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 1.395.200 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 556.800 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 2 հանձնարարագիր, որից` մեկը՝ շինարարության, մյուսը՝ թափոնի տեղադրման, փոխադրման ու վնասազերծման վերաբերյալ:
Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 680.000 դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 138.000 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական։
Մայիս 02, 2022 at 13:57
