Ռուսաստանը կաջակցի Հայաստանին ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցում

Ռուսաստանը կաջակցի Հայաստանին ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիան ի դեմս «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի ստորագրել են արձանագրություն ատոմային և ոչ ատոմային էներգետիկայի ոլորտներում ռազմավարական գործընկերության խորացման մասին: Փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ։ Այն նախատեսում է համագործակցություն Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցերում:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս» ԲԸ, «Ռուսատոմ-միջազգային ցանց», «Ռուսատոմ ենթակառուցվածքային որոշումներ» ԲԸ և «ՏՎԷԼ» ընկերություններից, ինչպես նաև մասնակցել են Երևանի փոխքաղաքապետը և ներկայացուցիչներ Հայաստանի պրոֆիլային նախարարություններից և ընկերություններից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են 2022թ․ ապրիլի 19-ին ստորագրված էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության Համապարփակ ծրագիրը։

Միջուկային վառելիքի արտադրությամբ զբաղվող «Ռոսատոմ»-ի «ՏՎԷԼ» ընկերության հաղորդագրության համաձայն՝ Համապարփակ ծրագրում ներառված համագործակցության հեռանկարային ուղղություններից է ռադիոակտիվ թափոնների կառավարման, շահագործումից հանման, ինչպես նաև վերջնական թաղման հարցերի շուրջ համագործակցությունը:  

«Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության շրջանակներում առաջին անգամ համապարփակ հայտարարվել են ռադիոակտիվ թափոնների  շահագործումից հանման և կառավարման հարցերը։ Այս խնդիրների դիտարկումը ատոմային էներգիայի կայուն զարգացման համատեքստում առանցքային ասպեկտներից է։ Այցի արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կոչված է ընդլայնելու ուղղությունները և ձևավորելու  հետագա երկկողմ համագործակցության առաջնահերթ պլան՝ հաշվի առնելով այս ոլորտը»,- ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Միջազգային գործունեության բաժնի տնօրեն Նիկոլայ Սպասկին։

«Այժմ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ն՝ որպես ԱՊՀ-ի  միջուկային ժառանգության լիկվիդացման բազային կազմակերպություն, աջակցություն է տրամադրում Համագործակցության երկրներին բոլոր տեսակի ռադիոակտիվ թափոնների շահագործումից հանման ծրագրերի իրականացման, կառավարման ազգային համակարգերի զարգացման գործում, ներառյալ թափոնների կառավարման հարցում ազգային օպերատորների ստեղծումը: Այս առումով կարևոր խնդիր է նման նախագծերի իրականացմանն ուղղված ընդհանուր մոտեցումների ձևավորումը և ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային համակարգերի համակարգված, «սինխրոնիզացված» զարգացումը», - ասել է «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի Միջուկային և ռացիոնալ վտանգավոր օբյեկտների շահագործումից հանման ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինը:

Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այց կատարել Հայկական ԱԷԿ՝ մշակելու հարցեր ռադիոակտիվ թափոնների շահագործումից հանման, կառավարման համակարգի զարգացման նախապատրաստման վերաբերյալ, ներառյալ՝ ռադիոակտիվ թափոնների թաղման կետի ստեղծման հեռանկարը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
կայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները
ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպման
շրջանակներում: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետական կորպորացիա հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

Հուլիս 08, 2022 at 14:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր