ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ընթացք է տրվել նոր բաց բաշխիչ սարքերի կառուցման գործընթացին

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ընթացք է տրվել նոր բաց բաշխիչ սարքերի կառուցման գործընթացին

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ընթացք է տրվել նոր ԲԲՍ-110/220կՎ (բաց բաշխիչ սարքեր) կառուցման գործընթացին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից

Ըստ հաղորդագրության՝ նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով՝ 2022թ. ապրիլի 7-ի թիվ 494-Ա որոշման համաձայն: Նպատակը Հայկական ատոմակայանի աշխատանքի հուսալիության բարձրացումն է և թիվ 2 էներգաբլոկի անխափան աշխատանքի ապահովումը շահագործման լրացուցիչ ժամկետում:

Նախագծող կազմակերպությունը «Կասկադ-Էներգոցանց» ՍՊԸ-ն է, իսկ աշխատանքներն իրականացնելու են  «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի մասնագետները:

Ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ շինհրապարակի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայի տեղակայման և մատակարարումների կազմակերպման ուղղությամբ: Նախատեսվում է նոր ԲԲՍ-110/220կՎ-ն շահագործման հանձնել 2025թ. մայիսին:

Լուսանկարը՝ ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից

Փետրվար 09, 2023 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր