Ավազի ապօրինի արդյունահանման և որսագողության դեպքեր Արմավիրի մարզում

Ավազի ապօրինի արդյունահանման և որսագողության դեպքեր Արմավիրի մարզում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: 

Պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել  ավազակոպճային խառնուրդ։ Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։ Իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում արձանագրվել է նաև ապօրինի որսի 2 դեպք։ Հայտնաբերվել է ապօրինի որսված 15 հատ տափաստանային արտույտ, իրավախախտներին պատկանող MR155 ու MR156 տեսակի որսորդական հրացաններն առգրավվել են։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, այդ թվում նաև վերջիններիս պատկանող որսորդական զենքերը բռնագրավելու նպատակով ԲԸՏՄ-ն հայց կներկայացնի դատարան։

 

Փետրվար 13, 2023 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր