Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 16 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 16 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. հունվարի 3-27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 62 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 16.490.345 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 2.440.965 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 39 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 15.929.370 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով  նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.391.090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 560.975 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով  1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.875 ՀՀ դրամ։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք: Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 32.000 ՀՀ դրամ։ ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 580.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.187.260 ՀՀ դրամ: 

Ստուգումների վերաբերյալ

Նախկինում իրականացված թվով 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 25 որոշում՝ 3.140.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3. 135.273 ՀՀ դրամի չափով։

Հունվար 31, 2023 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր