Արփա գետից ապօրինի որսված մանրաձուկն առգրավվել է

Արփա գետից ապօրինի որսված մանրաձուկն առգրավվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ս․թ․ հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ըստ հաղորդագրության՝ Արենի համայնքի տարածքով հոսող Արփա գետի հատվածում հայնաբերվել և առգրավվել է 52 հատ, 2․8 կգ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ, նաև ձկնագողության գործիք հանդիսացող ուռկան։ Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Հունվար 31, 2023 at 13:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր