Տավուշի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման ոստիկանները փետրվարի 6-ի երեկոյան Բերդ քաղաքում ծառայություն կատարելիս Մաշտոցի փողոցում ստուգել են մոտ 6 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ 36-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Արծվաբերդի» անտառտնտեսությունից։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:



Փետրվար 10, 2023 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր