

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Եղեգնուտ գյուղում ստուգել են 3 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ Վարորդը հայտնել է, որ Եղեգնուտի հարակից անտառից ապօրինի հատել է 2 կանգուն ծառ։ Նա փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Գուգարքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկությունները, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում ու ավտոտնակում հայտնաբերել են մոտ 10 խմ փայտանյութ: Եղեգնուտի հարակից անտառից գյուղի բնակիչներից մեկը ապօրինի հատել էր 30 կանգուն ծառ։
Հունվարի 26-ին Գուգարքի քրեական հետախույզները դարձյալ Եղեգնուտում ստուգել են մի բեռնատար, որի թափքում 5,5 խմ փայտանյութ կար։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ձերբակալվել է։
Երեք դեպքով էլ հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունվար 31, 2023 at 14:07