Միացեք Գրետա Թունբերգի կոչին ՝ ուղղված Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

Միացեք Գրետա Թունբերգի կոչին ՝ ուղղված Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

«‎ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն միացել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգի և այլ ազդեցիկ հասարակական անձանց կոչին՝ դադարեցնել հանածո վառելիքի արդյունահանման ինտենսիվ ընդլայնումը: Կոչն ուղղված է համաշխարհային քաղաքական առաջնորդներին և բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր կմասնակցեն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին 2023 թվականի հունվարի 16-ից 20-ը:

Հանածո վառելիքի նկատմամբ համաշխարհային քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա՝ որպես կլիմայական սպառնալիքների առումով խոցելի երկրի, ազդում է նաև համաշխարհային առաջնորդների չեզոք արձագանքի վրա ՝ կապված նավթային և գազային Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների անվտանգության վրա բխող մարտահրավերների հետ: Մենք պետք է այդ մասին հայտարարենք բոլոր մակարդակներում, որպեսզի լսելի լինենք և կոչ ենք անում միանալ այս դիմումին:

Դիմում-կոչի տեքստում ասված է.

«‎Հանածո վառելիք արդյունահանող ընկերությունների ղեկավարներին.

Այս դիմումի նատակն է պահանջել, որ դուք անմիջապես դադարեցնեք նավթի, գազի կամ ածուխի արդյունահանման ցանկացած նոր օբյեկտի բացումը և դադարեք արգելափակել անցումը մաքուր էներգիայի, որը մեզ բոլորիս այդքան խիստ անհրաժեշտ է:

Մենք գիտենք, ինչ է մեծ նավթը:

- Տասնամյակներ շարունակ հայտնի է, որ հանածո վառելիքը կլիմայի աղետալի փոփոխություններ է առաջացնում:

- Մոլորեցնում է հասարակությանը կլիմայի վերաբերյալ գիտության և ռիսկերի հարցերում:

- Ապատեղեկատվության միջոցով խաբված քաղաքական գործիչները կասկածներ են սերմանում և հետաձգում որոշումները:

Դուք պետք է դադարեցնեք այդ գործունեությունը, քանի որ դա մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի մեր՝ մարդու իրավունքի ուղղակի խախտում է, բնիկ ժողովուրդների իրավունքների նկատմամբ ձեր պարտականությունների խախտում:

Եթե դուք անհապաղ գործողություններ չեք ձեռնարկում, նկատի ունեցեք, որ քաղաքացիներն ամբողջ աշխարհից կդիտարկեն ձեզ պատասխանատվության ենթարկելու ցանկացած իրավական գործողություն: Եվ մենք կշարունակենք բողոքի զանգվածային ակցիաները»:

Գրետա Թունբերգը և նրա համախոհները բացատրում են իրենց կոչը հետևյալ կերպ.

«Տասնամյակներ շարունակ նավթի և գազի խոշոր ընկերությունների ղեկավարները մոլորության մեջ են գցել հասարակությանը ՝ կապված հանածո վառելիքի այրման մահացու հետևանքների հետ: Այժմ մենք տեսնում ենք մահացու ջրհեղեղներ, երաշտներ և այրվող անտառներ: Հաջորդ շաբաթ թոփ-մենեջերները կհանդիպեն Շվեյցարիայի լեռներում անցկացվող առանցքային բիզնես-գագաթնաժողովում՝ ձևացնելով, թե իրենք հոգ են տանում մոլորակի մասին, մինչդեռ նավթի ու գազի նոր հանքավայրեր են փորում ու միլիարդների շահույթ ստանում: Առաջիկա օրերին մենք կուղևորվենք Շվեյցարիա՝ նավթագազային ընկերությունների ղեկավարներից պահանջելով, որ նրանք դադարեցնեն նավթի և գազի ցանկացած նոր նախագիծ: Միացեք մեզ, եկեք ստիպենք միլիոնավոր մարդկանց բարձրաձայնել իրենց խոսքը և ցույց տանք նրանց, որ մենք տեսնում ենք նրանց ստերը:  Չափազանց դժվար է հույս պահպանել ամբողջ աշխարհում կլիմայի կործանարար փոփոխության պայմաններում՝ Արևելյան Աֆրիկայում սովի եզրին գտնվող միլիոնավոր մարդկանցից մինչև Ամազոնի անտառների ոչնչացումը: Բայց մեր հույսը մարդիկ են, ովքեր վճռական են միավորվել և պահանջել կորպորատիվ և քաղաքական առաջնորդներից գործողություններ ձեռնարկել:

Ժամանակն է այդ ղեկավարներին տեղյակ պահել, ցույց տալ, որ 2023 թվականը կլինի հաշվետվողականության համար բեկումնային: Եկեք դա անենք միասին:

Հարգանքներով ՝ Գրետա՝ Շվեդիայից, Վանեսսա՝ Ուգանդայից, Ելենա՝ Էկվադորից, Լուիզա՝ Գերմանիայից»:

Լուսանկարը՝ earth.org

 

Հունվար 16, 2023 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր