Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 10.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 10.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Հունվարի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
 
Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 7000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1000 քմ, Ճամբարակ քաղաքում՝ 500 քմ,  Ճամբարակ գյուղում՝ 4 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3.11 հա, Գուգարք գյուղում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 550 քմ, Չարենցավան քաղաքում՝ 200 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 2 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1500 քմ, Դիլիջան քաղաքում՝ 1500 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 10.3 հա։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Հունվար 05, 2023 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր