Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչու՞ են փորձում լռեցնել նրանց. Քննարկում Մեդիա կենտրոնում

Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչու՞ են փորձում լռեցնել նրանց. Քննարկում Մեդիա կենտրոնում

2022թ. հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչո՞ւ են փորձում լռեցնել նրանց» թեմայով: Քննարկման բանախոսներն են «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: 

2022թ․ դեկտեմբերի 1-ին բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում մասնավորապես նշել էր. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ»: Այս գրառման հիման վրա ԶՊՄԿ-ի ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել Երևանի Առաջին ատյանի դատարան՝ պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։

Հունվար 12, 2023 at 10:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր