«Սևան» ազգային պարկի տարածքում սոճենիների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հիվանդություն

«Սևան» ազգային պարկի տարածքում սոճենիների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հիվանդություն

«Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի տեսակի ծառերը հիվանդանում են անհայտ ծագման հիվանդությամբ։ Օրերս խնդիրը քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ՝ Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, գիտական հատվածի ներկայացուցիչների և անտառագետների մասնակցությամբ։

Նշվել է, որ հիվանդությունը նկատվել է դեռ 2017 թվականին: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Հիվանդության տարածումը շարունակվում է և տարեցտարի հիվանդության օջախներն ավելանում են:

Քննարկվել են հիվանդության օջախների մեկուսացման և  հիվանդության դեմ պայքարի միջոցների կիրառման եղանակները։

Նշենք, որ սոճենիների հիվանդության հետ կապված խնդիրն առկա է նաև Հայաստանի մյուս մարզերում։

Հունվար 23, 2023 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր