ՀՀ վարչապետը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման և Նաիրիտի վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերը

ՀՀ վարչապետը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը  քննարկել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման և Նաիրիտի վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի ապրիլի 2-ին ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմ»-ը հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:

Կողմերն անդրադարձել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։

Մայիս 03, 2023 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր