

2023թ. հուլիսի 15-ին՝ ժամը 02։08-ին, Հայկական ատոմային էկետրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 04։30-ին, 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) ավարտը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի ծրագրով նախատեսված էր հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ։ Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հուլիս 15, 2023 at 17:46