ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ռեգնում տեղեկատվական գործակալություն

Հայաստանում դեռեւս ուրանի հանքեր չեն հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում է Ռեգնում տեղեկատվական գործակալության թղթակիցը, այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խորհրդարանի պատգամավորների հետ կառավարության հանդիպման ընթացքում:

Նախարարի խոսքերով` ներկայումս երկրի Սյունիքի մարզում մետաղի հայտնաբերման ուղղությամբ տարվում են հետախուզական աշխատանքներ, սակայն դեռեւս ոչ մի արդյունք չկա:

«Տեղում ոչ մի անօրինական աշխատանք չի տարվում, ամբողջ հետազոտությունն իրականացվում է Հայաստանի օրենսդրության շրջանակներում»,- հայտարարեց Մովսիսյանը: Նախարարը չհամաձայնվեց «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն պնդման հետ, որ կառավարությունը կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ տեղում անցկացվել են մոնիտորինգային աշխատանքներ: 

Ի պատասխան Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կողմից Թեղուտի հանքավայրի հարցով ներկայացվում է կեղծ տեղեկատվություն, եւ ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը վերջերս է իմացել այդ մասին: Նրա խոսքերով` ռուսական կողմի հետ կնքած պայմանագիրը վերաբերում է ոչ միայն հետազոտական աշխատանքների անցկացմանը, այլ նաեւ հետագայում հանքավայրի շահագործմանը: Նա պնդում է, որ մոնիտորինգային աշխատանքներն իրականում չեն իրականացվում, քանի որ այն իրավիճակում, երբ  վտանգավոր քիմիկատները պարզապես թափված են ենթադրվող հանքերի ողջ երկայնքով, դա հնարավոր չէ:

Ընդդիմադիր խորհրդարանականի հայտարարությունը վրդովեցրեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ասաց, որ առանց ապացույցներ եւ հիմավորման ներկայացնելու երկրի կառավարությանը ստի մեջ մեղադրելը կոռեկտ չէ:

«Եթե մեր պատգամավորները նման փաստաթուղթ են հայտնաբերել, ապա պետք է այնքան կոռեկտ լինեին, որ այն առաջին հերթին մեզ հետ քննարկեին` նախքան բարձր հայտարարություններ անելը»,- ընդգծեց վարչապետը: Նա հավելեց, որ ընդդիմությունը կառավարությանը չպետք է վերաբերվի որպես ներքին թշնամու:

Հոկտեմբեր 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր