

Ա1+
Հայ- ռուսական լեռնահանքային կազմակերպության երկրաբանները Լեռնաձորում արդեն տեղադրել են հորատող սարքը:
Հակաուրանյան շարժմանը զուգահեռ շարունակվում են ուրանի որոնումները:
Կապանի քաղաքապետարանում հերթական հանդիպում էին ձեռնարկել Ազատամարտ կոմիտեն և Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը:
Ներկայացվեց հանրապետության նախագահին ուղղված հայտարարությունը, որտեղ պահանջում են չեղյալ համարել ուրանին առնչվող բոլոր իրավական ակտերը և կասեցնել գորընթացը: Քննարկման մասնակիցները կարծում են, որ պետք է ակտիվացնել ուսանողներին, հասարակական կազմակերպություններին` թույլ չտալ, որ տեխնիկան աշխատի:
Իրավաբան Արշավիր Խալափյանը առաջարկեց համագործակցել տեղական ինքնակառավարման մարմիների հետ,հստակեցնել նրանց դիրքորոշումը:
Ազատամարտ կոմիտեի և Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնած ստորագրահավաքին այսօրվա դրությամբ մոտ 1100 մարդ մասնակցել են ստորագրահավաքի ,99 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել:
Քննարկման ընթացքում որոշվեց 10 հոգանոց խորհուրդ ստեղծել ,որը կհակարգի հետագա քայլերը:
Հոկտեմբեր 28, 2010
