ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ՝ 2008Թ. ՀԱՅԱՍՏՆՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ArmInfo

2008թ. Հայաստանում կսկսվեն ուրանի հանքավայրի որոնման աշխատանքները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարութոյւնյանը՝ պատասխանելով ՙԱրմԻնֆո՚-ի թղթակցի հարցին:

Նրա խոսքերի համաձայն՝ հանքավայրի որոնման աշխատանքներով զբաղվում է վերջերս ստեղծված հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որի բաժնետոմսերը հավասար են բաժանված: Հայ-ռուսական համատեղ ձեռնարկությանը 5 տարի ժամկետով կտրամադրվի ընդերքի հետազոտման արտոնագիր:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ Անգարսկ քաղաքում ուրանի հաստացման միջազգային կենտրոն ստեղծելու համաձայնագրին միանալու որոշմանը: Կենտրոնի հիմնադիրները Ռուսաստանը եվ Ղազախստանն են: Ավելի վաղ ՙՌոսատոմի՚ տնօրեն Սերգեյ Կիրիենկոն  ասել էր, որ Հայաստանում ուրանի պաշարները   կարող են գերազանցել խորհրդային ժամանակաշրջանի տվյալներում նշված քանակը:

Հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում եվ գնահատվում է որպես 30 հազար տոննա ուրան պարունակող հանքավայր: Ռուսական կողմը պատրաստ է ընդլայնել որոնողական աշխատանքների մասշտաբները:

Ուրանի հանքավայրի հետազոտման համատեղ  ձեռնարկության ստեղծման հնարավորության մասին առաջին անգամ  հայտարարվել է Սոչիում՝ 2007թ., ՀՀ եվ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եվ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

Դեկտեմբեր 26, 2007


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր