«ՖՈՒԿՈՒՍԻՄԱՅԻ» ՎԱՐԱԿՎԱԾ ՋՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

«ՖՈՒԿՈՒՍԻՄԱՅԻ» ՎԱՐԱԿՎԱԾ ՋՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Tert.am

Ամբողջովին դադարեցվել է Ճապոնիայի վթարված «Ֆուկուսիմա1» ԱԷԿ–ից մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրեր պարունակող ջրի արտահոսքը է, ըստ Kyodo News–ի՝ հայտնել է ատոմակայանի օպերատորը՝ TEPCO ընկերությունը։

Ատոմակայանի տուրբիններում և կայանի տակ թունելներում առաջացած ճեղքվածքները փակելու համար ընկերության մասնագետներն օգտագործել են բարձր կարծրության «հեղուկ ապակու» մոտ 1500 լ խառնուրդ։

Երեկ TEPCO–ի ներկայացուցիչները հայտնել էին, որ «Ֆուկուսիմայի» մոտ ջրի ճառագայթման մակարդակը ռադիոակտիվ յոդ–131 պարունակող ջրի արտահոսքի պատճառով 7,5 մլն անգամ գերազանցել է նորման։

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանում արտակարգ դրությունն առաջացել էր մարտի 11–ին Ճապոնիան ցնցած 9 մագնիտուդով երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով։
Մասնագետների գնահատականների համաձայն՝ վթարված կայանի հովացման համակարգի վերականգնողական աշխատանքները կարող են ամիսներ տևել։
 
ԱՏՈՄԱԳԵՏՆԵՐՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՋՐԵՐԻ՝ ՕՎԿԻԱՆՈՍ ԹԱՓՎԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
News.am


Շարունակվում է ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող ատոմակայանից ռադիոակտիվ ջրերի հոսքը Խաղաղ օվկիանոս։ Ապրիլի 5-ին օվկիանոս է թափվել 3,4 հազար տոննա վարակված ջուր։ Մասնագետներն ասում են, որ այս վիճակը մարդկանց առողջության համար վտանգ չի ստեղծում եւ չի խախտում միջազգային իրավունքը։ Սակայն փորձագետները եւ բնապահպաններն ահազանգ են հնչեցնում։ Նրանց կարծիքով, այդ ջուրը կարող է ճառագայթել մարդկանց թոքերը, ինչպես նաեւ ուտելու համար անպիտան դարձնել ձկներին։

Նշենք, որ Tokyo Electric Power Company –ն (TEPCO) մինչեւ ապրիլի 8-ը մտադիր է օվկիանոս լցնել 11,5 հազար տոննա ջուր, որի մեջ ռադիոակտիվ տարրերը նորման գերազանցում են 100 անգամ։

«Գրինփիսի» գերմանական բաժնի աշխատակից, քիմիկոս Մանֆրեդ Սանտենն իր հերթին նշել է, որ Ֆուկուսիմայի ափերին ծովի ջուրն ուժեղ կերպով թունավորված է։

Ապրիլ 06, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր