

ԱրմԻնֆո
Ճապոնիայի ԱԷԿ-ի ռադիացիան շրջանցում է Հայաստանը:
«Ճապոնիայից օդի հոսքերը Հայաստանին չեն մոտենում: Մենք անցկացնում ենք մշտական ռադիացիոն մոնիտորինգ, և ներկայումս նորմայի գերազանցում չի արձանագրվել»,- մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանում ռադիացիոն ֆոնի նորման կազմում է 17-19 միկրոռենտգեն (լեռնային շրջաններում`փորք-ինչ բարձր): «Վտանգավոր է համարվում 60 միկրոռենտգենը: Բարեբախտաբար, նորմայից նման շեղումներ չեն հայտնաբերվել»,- նշել է Պետրոսյանը:
Ապրիլ 11, 2011
