

ԷկոԼուր
Աշխարհի տեղեկատվական գործակալությունները տարածեցին տեղեկատվություն այն մասին, որ վթարված ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մոտ ծնվել է առանց ականջների ճագար: Լրագրողները գրում են, որ մարդիկ վախեցած են, որ իրենք կարող են երեխաներ ունենալ չարորակ գոյացություններով կամ գենետիկ շեղումներով: Իսկ մեզ մոտ` Հայաստանում, մեկը մյուսի հետեւից ծնվեցին երկգլխանի հորթ Սոտքում, որտեղ տեղանքը վարակված է մուտագեն մետաղներով, եւ եռոտանի հորթուկ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում (այս մարզում է գործում ՀԱԷԿ-ը), եւ ոչ մի արձագանք: «ԷկոԼուր»-ի հարցին, թե արդյոք անցկացվել են ուսումնասիրություններ, թե ինչով են պայմանավորված այդ արատները, 10 օր ապրած երկգլխանի հորթուկի տերերը պատասխանեցին, որ բացի լրագրողներից պաշտոնական կառույցներից ոչ մեկը` ոչ Գյուղատնտեսության նախարարությունից, ոչ Բնապահպանության նախարարությունից, ոչ Առողջապահության նախարարությունից հետաքրքրություն չի ցուցաբերել:
Լուսանկարը` News.am-ի
Հունիս 07, 2011 at 11:34
