Շվեյցարիան ևս հրաժարվում է ատոմային էներգիայից

Շվեյցարիան ևս հրաժարվում է ատոմային էներգիայից

Panorama.am

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 8-ին ձայների մեծամասնության քվեարկել է երկերի ԱԷԿ-ները աստիճանաբար փակելու նախագծի օգտին: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ապա հավելում, որ Շվեյցարիայի բոլոր 4 ատոմակայանները, որտեղ գործի են դրված 5 ռեակտորներ, նախատեսվում է փակել մինչև 2034 թ.:

Այս նախագծին կողմ ենք քվեարկել 101 պատգամավոր, դեմ` 54, ձեռնպահ` 30: Այս նախագծի ընդդիմախոսները զգուշացրել են, որ դա բերելու է էլեկտրաէներգիայի թանկացմանը, ինչպես նաև երկիրն ավելի կախյալ է լինելու արտասհամանյան մատակարարներից:

Նշենք, որ շվեյցարիական ԱԷԿ-ներին բաժին է հասնում էներգիայի արտադրության 40 տոկոսը, մյուս մասը` ՀԷԿ-երի արտադրության հաշվին:
Նշենք, որ օրեր առաջ ԱԷԿ-ից հրաժարվելու որոշում կայացրեց նաև Գերմանիան, նախատեսվում է, որ մինչև 2022 թ. այն կփակի կայանը:

Հունիս 09, 2011 at 14:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր